Ապրիլի 25-27-ը Տաքշենդում անցկացվող «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված միջոցառուման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցնցող ելույթ է ունեցել։
Ի պատասխան միջոցառումը վարողի հարցի՝ Հայաստանը Կենտրոնական Ասիայի մաս չէ, ինչպիսի՞ դերակատարություն է տեսնում նախարարը Հայաստանի համար այս տարածաշրջանում, և ո՞րն է միջոցառմանը մասնակցելու ՀՀ-ի հետաքրքրությունը, Քերոբյանը պատասխանում է.
«Ինձ համար շատ սիրելի քաղաք է Տաշքենդը, այստեղ կինս է ծնվել, շատ ընկերներ և հարազատներ ունենք, ես այստեղ նույնիսկ մի փոքր կարողություն ունեմ, որը դեռևս բիզնեսմեն եղած ժամանակ եմ ձեռք բերել՝ նպատակ ունենալով ընդլայնել իմ բիզնեսը այս հրաշալի երկրում, բայց բախտս չբերեց, և ես նախարար դարձա և չհասցրեցի ներդրումներ անել Ուզբեկստանում, բայց դեռ ունեմ այդ երազանքը»:
MediaLab.am