Նախարարները բաց դասեր կվարեն տարբեր դպրոցներում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ կայցելի Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքէջը։

Նախարարը կազդարարի Արմավիրի մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման մասին: Ա. Հարությունյանը կմասնակցի նաև մարզի մի շարք դպրոցների տոնական միջոցառումներին:

ԿԳ նախարարի առաջարկով Կառավարության անդամները նույնպես սեպտեմբերի 1-ին և 3-ին տարբեր դպրոցներում հանդես կգան բաց դասերով: