«Հայկական ժամանակը» գրում է.
Երեւանի մաքսային պահեստներից մեկում հայտնաբերված առանձնապես խոշոր չափերով՝ 365 կգ հերոին տեսակի թմրանյութի գործով ձերբակալված 6 քաղաքացիներից երեքն ազատ են արձակվել: Նրանք հենց մաքսային պահեստից բերման էին ենթարկվել ՊԵԿ, ապա ձերբակալվել:
իշեցնենք՝ որպես խմորիչ հայտարարագրված 18 600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ «Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ տարածքով նախատեսված էր տեղափոխել Արեւմտյան Եվրոպա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Առանձնապես խոշոր չափերի թմրանյութը պետք է տեղափոխվեր Նիդեռլանդների Թագավորություն:
Ազատ արձակված երեք մեղադրյալներից երկուսը Հայաստանի Հանրապետության, իսկ մեկը՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: