«Ջահել աղվես ա էգ ու ձագովա»․ վայրի բնությունից գողացված աղվեսը՝ վաճառքի առարկա (ֆոտո)․ Econews.am

Առցանց վաճառքի կայքերում և սոցիալական հարթակներում շարունակում են հայտնվել հայտարարություններ վայրի բնությունից գողացված կենդանիների վաճառքի մասին։ Այս մասին փոխանցում է Econews.am-ը։

Այս անգամ Ավետ Արշակյան անունով օգտատերը բեռնել է երկաթից շղթայով կապված աղվեսի լուսանկար՝ գրելով․ «uzum em vacharem vortev chem kara pahem eq axves gin@ naxnakan voroshel em 40hazar»։ 

Ընդգծենք, որ կենդանին ակնհայտորեն վայրի բնության միավոր է, իսկ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է:

Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։