Վահագն Թևոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը նշանակվեցին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել Վահագն Թևոսյանին ու Վահրամ Մարտիրոսյանին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակելու մասին:

Հիշեցնենք՝ հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստում որոշվել էր հաղթող ճանաչել Վահագն Թևոսյանին ու Վահրամ Մարտիրոսյանին: Այնուհետև, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով, որոշումն ուղարկվել էր ՀՀ վարչապետի հաստատմանը: