Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-8-ը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից:

Բաթումում նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: