Սերժ Թանկյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Սերժ Թանկյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Սերժ Թանկյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

«Հայկական Ժամանակ»-Աշխարհահռչակ System Of A Down ռոք խմբի երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Մասնավորապես Թանկյանը գրել է.

«Շատ դեպքերում մաքուր խորհրդարանական համակարգը  առավել դեմոկրատացող երկրներում նախընտրելի է: Բայց այլ դեպքերում դրանք կարող են հանգեցնել իշխող էլիտայի մոտ ուժի ավելի մեծ կոնսոլիդացիայի, որն արդեն ունի կարեւոր, զգալի մեծամասնություններ խորհրդարանում եւ կարող է ծառայել որպես լծակ՝ միակուսակցական իշխանությունը շարունակելու:

Այստեղ պետք է հաշվի առնել նպատակները: Այս նախաձեռնությունը առաջ չի բերվել Հայաստանի հասարակության կողմից (ովքեր իրավացիորեն ցինիկ ձեւով են վերաբերում օրենքի գերակայությանը, ընտրակեղծիքներին ու կոռուպցիային), այլ առաջ է բերվել իշխող էլիտայի կողմից »: