Միջազգային կառույցների ներկայացուցիչները անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել են գնալ ԱԺ

Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչները, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել են ներկայանալ Ազգային ժողով՝ մասնակցելու «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին քննարկման ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը:

«Միջազգային կառույցների ներկայացուցիչները հրաժարվեցին ներկա գտնվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Բայց պետք է նշել, որ ԱԺ-ն իր բնականոն գործունեությունը շարունակում է, մենք աշխատում ենք բնականոն աշխատանքյաին ռեժիմով»,- ասաց Բաղդասարյանը: