Առանց մոմավառության. Բախումներ «Հարսնաքարում»՝ ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ

Առանց մոմավառության. Բախումներ «Հարսնաքարում»՝ ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ
Առանց մոմավառության. Բախումներ «Հարսնաքարում»՝ ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ

Չափազանց լարված իրավիճակ է ստեղծվել «Հարսնաքարի» շրջակայքում: Հարյուրավոր ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ քաշքշում են բողոքի ակցիայի մասնակիցներին, հրում, հարվածում եւ խոչընդոտում մոտ գալ ռեստորանային համալիրին մոմավառություն իրականացնելու համար:
Ինչպես տեղեկացնում են «Մեդիալաբի» լրագրողները դեպքի վայրից, ներկա դրությամբ ռեստորանին հարակից փողոցում ցաքուցրիվ են եղած մարդկանց բերած մոմերն ու բաժակները, որոնք մարդիկ բերել էին վառելու ի հիշատակ «Հարսնաքարում» հունիսի 17-ին վայրագ ծեծի հետեւիանքով մահացած Վահե Ավետյանի հիշատակի:
«Մարդկանց վրայով անցնում են»,-հաղորդում են «Մեդիալաբի» լրագրողները:

«30 արծաթով ծախվել եք»,-գոռում է «Սարդարապատ» շարժման անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ ոստիկանների ուղղությամբ:

Ըստ մամուլի հրապարակումների, ռեստորանում է գտնվում Ռուբեն Հայրապետյանը, ով արդեն հասցրել է հարվածել իրավապաշտպաններից մեկին, ով ցանկանում էր լուսանկարեր դեպքի վայրում:

Բողոքի ակցիայի մասնակիցների թիվը գնալով խտանում է, մարդիկ միաձայն «Նեմեց մարդասպան» են բացականչում:

© Medialab.am