«Արդար Հայաստան» կուսակցության անդամները դիմում-պահանջ են ներկայացնելու ՀՀ արտաքին գործերի նախարարին

Մարտի 12-ին՝ ժամը 14:00-ին «Արդար Հայաստան» կուսակցության անդամները դիմում-պահանջ են ներկայացնելու ՀՀ արտաքին գործերի նախարարին։

Այնուհետև երթով շարժվելու են Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ դեսպանություններ՝ հայ ռազմագերիների վերադարձի, Իլհամ Ալիևի սանձարձակ պահվածքի և դրան համարժեք պատասխանի, ինչպես նաև Արցախի հիմնախնդրին առնչվող այլ հարցերի մասին համապատասխան դիմումներ հանձնելու համար: