«Կոչ ենք անում դրսևորել ողջախոհություն՝ ճգնաժամի այս շրջափուլը հանգուցալուծելու համար»․ ՔՈ

Մեր վերջին հայտարարությամբ արձանագրել էինք, որ կամ քաղաքական դաշտի առճակատվող դերակատարները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և սպասարկեն քաղաքացու շահը, կամ քաղաքացիները պետք է մեկուսացնեն առճակատվող բևեռներին քաղաքական կյանքից։

Անցնող շաբաթվա ընթացքում բանակցային սեղանի շուրջ նստելու փորձերը ողջունելի են։ Մենք դրական ենք գնահատում նաև նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ խորհրդարանական և փողոցային ակցիաներ իրականացնող ուժերին սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ։

Կոչ ենք անում դրսևորել ողջախոհություն և այդ ու այլ ձևաչափերը օգտագործել ճգնաժամի այս շրջափուլը հանգուցալուծելու համար

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմին