Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն

Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն:

Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Մարտունու(Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող հարավ-արևելյան ուղղություն) և Վարանդայի շրջաններում:

Ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։