Եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Մարտի 12-ի ցերեկը հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ լույս 13-ի գիշերը և առավոտյան  հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Հանրապետության տարածքում՝

Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն։ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կնվազի 4-5, 13-ի գիշերը՝ 9-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 12-ին  քաղաքի առանձին հատվածներում սպասվում է ձյուն, քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: