«Նույնիսկ, եթե իրենց ճաշակով չի գրված» ՄԻՊ զեկույցը պետք է քննարկվի ԱԺ-ում

«Նույնիսկ, եթե իրենց ճաշակով չի գրված»  ՄԻՊ զեկույցը պետք է քննարկվի ԱԺ-ում
«Նույնիսկ, եթե իրենց ճաշակով չի գրված» ՄԻՊ զեկույցը պետք է քննարկվի ԱԺ-ում

Քաղաքական գործիչները ժամանակ չեն գտնում, որ կարդան, թե ինչ է կատարվում մարդու իրավունքների խախտման բնագավառում: Այս կարծիքն արտահայտեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը այսօր կայացած 2011թ.-ի իր զեկույցի շնորհանդեսի ժամանակ:

«Նույնիսկ, եթե իրենց ճաշակով չի գրված այդ զեկույցը, հարյուրավոր մարդկային խնդիրներ են բարձրացված այդ զեկույցի շրջանակներում, որոնց հետ նրանք պարտավոր են հաշվի նստել»,- համոզված է Անդրեասյանը:

Անդրեասյանը հույս ունի, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հավատարիմ կմնա օրենքի տառին ու կկազմակերպի զեկույցի քննարկումը ԱԺ գարնանային նստաշրջանում:

 

© Medialab.am