«Դրախտ» լողափում վագոն-տնակ է այրվել

Մարտի 13-ին, ժամը 06։07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտաճանապարհին՝ «Դրախտ» լողափում, այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ վագոն-տնակում (18 քմ) այրվում են պլաստմասսայե արկղեր։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 06։44-ին, մարել՝ 07։53-ին։ Այրվել են երկաթյա վագոն-տնակի (18 քմ) ներսի փայտյա երեսպատումը (մոտ 62 քմ) և ներսում գտնվող պլաստմասսայե արկղեր։