Նորվեգիայում AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո երեք երիտասարդ բժիշկներ հոսպիտալացվել են

Նորվեգիայում կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո երեք երիտասարդ բժիշկներ հոսպիտալացվել են: Այդ մասին հաղորդել է ТАСС-ը:

Ըստ աղբյուրի, բոլոր երեք բժիշկները հոսպիտալացվել են, քանի որ նրանց մոտ պատվաստումից հետո տրոմբներ են գոյացել:

Նշվում է, որ այս պահի դրությամբ եվրոպական 9 երկիր դադարեցրել կամ ժամանակավորապես սահմանափակել է AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները՝ տրոմբոզի առաջացման պատճառաբանությամբ: Ավստրիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լյուքսեմբուրգը դադարեցրել են մեկ միլիոն դոզայի դեղամիջոցի օգտագործումը, որը մատակարարվել էր ԵՎրոպայի 17 երկիր: