Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Մարտի 16-ին, ժամը 07։20-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակ է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 800 խմ) Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ախթալայի կամուրջի մոտակայքում. Թումանյանի «ՃՇՇ»-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհը, որը դարձել է միակողմանի երթևեկելի։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։