Նշվել է զորամասի կազմավորման տարեդարձը

3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում օրերս նշվել է զորամասի կազմավորման տարեդարձը։ Զորամասի անձնակազմն ակտիվորեն մասնակցել է վերջին մարտական գործողություններին և փայլուն իրականացրել առաջադրված մարտական խնդիրները։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գ․ Խաչատուրովը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարձր պատրաստվածության, պատասխանատվության և զինվորական պարտքը պատվով կատարելու համար։ Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված ծառայակիցների հիշատակին։

Ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինծառայողներ էլ խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։