«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

««Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը, համարում ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոց և կոչ է անում քաղաքական դաշտի բոլոր կուսակցություններին բարեկրթության ու հանդուրժողականաության մթնոլորտում անցկացնել քարոզարշավը, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել քվեարկությանը: Աստված օրհնի Հայաստանը»: