Դպրոցն իրավասու է սահմանել դասերի սկսվելու ժամը․ Փոխնախարար

Դպրոցն իրավասու է սահմանել դասերի սկսվելու ժամը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նաև հավելել է․ «Հետևաբար այս մասով հարցերը կարող են քննարկվել և որոշվել դպրոցի մակարդակում՝ հաշվի առնելով սովորողների, ուսուցիչների և գործընթացի այլ մասնակիցների շահերը»։