Հայկ Մարությանն անդրադարձել է Արթուր Չախոյանի աղմկահարույց տեսանյութին

Դավթաշենի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՔՊ-ն հարյուրավոր մարդկանց դպրոցներից, մանկապարտեզներից ու այլ կազմակերպություններից ստիպելով տանում է հանրահավաքների։

Մեր մտահոգությունները, ցավոք հատ առ հատ ապացուցվում են. ՔՊ կուսակցությունը վարչական ռեսուրսի չարաշահման ու կեղծարարության հարցում արդեն ոչնչով չի զիջում նախկին կեղծարար իշխանություններին։

Սիրելի ուսուցիչներ, մանկապարտեզների աշխատակիցներ, երևանցիներ,
հասկանում ենք, որ ձեզ վրա ահավոր ճնշում են գործադրում հիմա՝ դուք գուցե աշխատանքը կորցնելու սպառնալիքի տակ ստիպված եք մասնակցել իշխանական հավաքներին։


Խնդրում եմ, մի՛ տրվեք ճնշումներին, պինդ եղեք։

Մեր հաղթանակից հետո մենք բացառելու ենք նման արատավոր երեւույթները, ինչպես բացառել ենք քաղաքային իշխանությունում լինելու տարիեներին։ Ձեր դիրքորոշումը ազատ կերպով արտահայտեք սեպտեմբերի 17-ին՝ քվեախցիկում, ու ամեն ինչ լավ կլինի։

Հ. Գ. Հուսով եմ՝ Հանրային հեռուստաընկերություն լրատվականը կլուսաբանի այս բացահայտումը»: