Հրդեհ Եղվարդ քաղաքում

Մարտի 18-ին, ժամը 08։51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 45 հասցեում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:28-ին, մարվել՝ 09:44-ին: Այրվել է ցուցադարակը, ջերմահարվել՝ երկու սառնարան և պլաստմասսայե կախովի առաստաղը (մոտ 65 քմ)։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։