ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 11։00 դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Շիրակի և Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան քաղաքներում և Արագած գյուղում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։