Մուրադ Սիմոնյանը Տաթև խոշորացված համայնքի ղեկավարը չէ․ մարզպետարան

Սյունիքի մարզպետարանից հայտնում են

Հունիսի 8-ին Գորիս համայնքում նախընտրական քարոզարշավի ընթացքում Մուրադ Սիմոնյանը ներկայացվել է որպես Տաթև խոշորացված համայնքի ղեկավար, Գոռ Մինասյանը՝ Տաթև բնակավայրի վարչական ղեկավար։

Տեղեկացնում ենք, որ Մուրադ Սիմոնյանի լիազորությունների ժամկետը լրացել է 2021թ․ փետրվարի 22-ին, ու նա տվյալ համայնքի ղեկավարը չէ, այս պահին Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Արթուր Մաթևոսյանն է։Գոռ Մինասյանն աշխատանքից ազատվել է 2021թ․ մայիսի 25-ին, ներկա պահին Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը Կառլեն Արշակյանն է։