Ամստերդամում ոստիկանությունը ջրցան է կիրառել Covid-19-ի սահմանափակումների դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ

Ոստիկանությունն Ամստերդամում ջրցան մեքենաներ է կիրառում կորոնավիրուսի պատճառով հայտարարված սահմանափակումների դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բողոքի ակցիային մասնակցում է շուրջ 250 մարդ: Ոստիկանությունը նախ հորդորել էր քաղաքացիներին լքել հրապարակը, ինչից հետո ստիպված նրանց դեմ ջրցան մեքենաներ է սկսել կիրառել: