Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում հնարավոր է՝ ՏՏ ոլորտի հայկական ընկերություն հիմնվի. Դեսպանի հանդիպումները

Դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Եվրոպայի «Ուղեղային կայան» համարվող Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել Վելդհովենի քաղաքապետ Մարսել Դելհեզի և Էյնդհովենի Առևտրի համաշխարհային կենտրոնի (WTC) տնօրեն Լիանե ֆան դեն Բոգարդի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Ուղեղային կայանում» ՏՏ ոլորտի հայկական ընկերություն հիմնելու և Հայաստանում Առևտրի համաշխարհային կենտրոնի մասնաճյուղ բացելու հնարավորությունները։

Երկու առաջարկներ էլ արժանացել են նիդեռլանդական կողմի հավանությանը և աջակցելու պատրաստակամությանը։