Արցախի համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է

Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անօթևան մնացած՝ ԱՀ շրջանների և համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է:

Այն արցախցիները, որոնք ցանկություն ունեն բնակվելու Արցախում, պետք է կապ հաստատեն իրենց համայնքապետի հետ և ներկայացնեն ընտանիքի կազմի տվյալները: Այս պահին դեռ հայտերի ընդունման գործընթացն է, հետագա քայլերի մասին քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն:

https://www.facebook.com/113512020436807/posts/251205620000779/

Հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունները ԱՀ քաղաքացիները պետք է տրամադրեն համայնքի ղեկավարներին: ՀՀ քաղաքացիները կամ զինծառայողները պետք է տվյալները ներկայացնեն ԱՀ ՏԿԵՆ:

https://www.facebook.com/113512020436807/posts/249924876795520/

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն