ԿԲ-ն երեք հուշադրամ է դրել շրջանառության մեջ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է 3 հուշադրամ շրջանառության մեջ դնելու մասին։ 

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կազմակերպման 100-ամյակ

Դիմերես՝ Պետրոս Ադամյանի խաղացանկից` Համլետի դերը խորհրդանշող ոճավորված պատկեր և դերասանուհու կերպար:

Դարձերես՝ Պետրոս Ադամյանի դիմաքանդակը (հեղինակ` քանդակագործ Արա Սարգսյան) և թատրոնի շենքի գրաֆիկական պատկերը:

Էսքիզների հեղինակներ` Վարդան Վարդանյան (դիմերես) և Լուսինե Լալայան(դարձերես):

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 1000 դրամՄետաղը/հարգը`արծաթ 9250 Քաշը 33,6 գ Տրամագիծը 40,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Թողարկման քանակը 500 հատ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիականթատրոնի հիմնադրման 100-ամյակ

Դիմերես՝ Պետրոս Ադամյանի խաղացանկից` Համլետի դերը խորհրդանշող ոճավորված պատկեր և դերասանուհու կերպար:
Դարձերես՝ Պետրոս Ադամյանի դիմաքանդակը (հեղինակ` քանդակագործ Արա Սարգսյան) և թատրոնի շենքի գրաֆիկական պատկերը:
Էսքիզների հեղինակներ` Վարդան Վարդանյան (դիմերես) և Լուսինե Լալայան(դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները՝ Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը/հարգը`արծաթ 9250Քաշը 33,6 գՏրամագիծը 40,0 մմՈրակը պրուֆԴրամաշուրթը ատամնավորԹողարկման քանակը 500 հատ

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակ

Դիմերես՝ Կալկաթայի Հայոց ճեմարանի շենքի և Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու պատկերներից հատվածներ։
Դարձերես՝ Հայոց ճեմարանի պատկերանիշը։
Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները՝ Անվանական արժեքը 1000 դրամ: Մետաղը/հարգը արծաթ 9250 Քաշը 33,6 գ Տրամագիծը 40,0 մմ Որակը պրուֆ, Դրամաշուրթը ատամնավոր, Թողարկման քանակը 300 հատ

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: