Ջալալ Հարությունյանը զեկուցել է 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայություն, հանդիպել ծառայության անձնակազմի հետ։

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,  գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների, ծառայության կողմից անցկացված ստուգումների արդյունքների, հայտնաբերված թերացումների, զորամասերում և առանձին ստորաբաժանումներում արձանագրված բացթողումների վերաբերյալ։

Ներկայացվել են նաև զորքերի մարտական պատրաստության, թիկունքային ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ կապված խնդիրներին և անձնակազմի մարտունակությանը վերաբերող հարցեր, արձանագրված թերացումների վերացմանը միտված առաջարկներ։

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Ռազմական վերասկողական ծառայության դերակատարումը զինված ուժերի մարտունակության ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում:

Ծառայության անձնակազմի հետ զրույցում Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հետպատերազմյան շրջանում զինված ուժերի ենթակառուցվածքների վերականգնման, վերազինման և արդիականացման գործընթացում նաև ռազմական գիտության զարգացման անհրաժեշտությունը, նշել, որ այս ուղղությամբ իրականացվելու են համալիր միջոցառումներ զինված ուժերում կադրային քաղաքականությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: