Արդեն գոյություն չունեցող 300.1 հոդվածը ոչ միայն հակասահմանադրական էր, այլև էսօրվա իշխանությունները դրան հետադարձ ուժ էին տվել. Փաստաբան

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այժմ արդեն գոյություն չունեցող 300.1 հոդվածը ոչ միայն հակասահմանադրական էր, այլև էսօրվա իշխանությունները հակասահմանադրական այդ նորմին հետադարձ ուժ էին տվել։ Դա նույնն է, որ վատ երազի մեջ վատ երազ տետնես։ Այդպիսին է Նիկոլի ստեղծած իրականությունը՝ վատ երազի մեջ վատ երազ, բայց՝ իրականում»։