Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այդ մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, ներպետական ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8 կմ-ում բուք է։ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, պարտադիր ձմեռային անվադողերով: