«Իշխանությունների՝ իբրև ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու թավշյա ջանքերը կեղծ օրակարգի արգասիք էին»․ Արա Ղարագյոզյան

Մարտի մեկի գործով տուժողի փաստաբան Արա Ղարագյոզյանը գրել է․

«ՍԴ-ն վերահաստատեց այն անհերքելի փաստը, որ Հայաստանում գոյություն ունի ընտրովի արդարադատություն: Իսկ նոր դատավորներ ընտրելով՝ իշխանությունների՝ իբրև ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու թավշյա ջանքերը, «կնոպկա սեխմելով» միանձնյա իբրև ավելի լեգիտիմ ՍԴ ընտրելու հանգամանքը պարզապես կեղծ օրակարգի արգասիք էին:

Իսկ իշխանությունը 3 տարի շարունակ հասարակությանը մեջ սերմանում էր դատաիրավական բարեփոխումներ կատարելու իմիտացիայով կամ «Մարտի 1-ի գործը բացահայտված է» վերբալ խաբկանքով: «Մարտի 1-ի գործ»-ը վերաբացելն իմաստազուրկ էր առանց դատաիրավական իրատեսական բարեփոխումներ իրականացնելու: Իշխանության կողմից սկուտեղի վրա մատուցված «դատաիրավական բարեփոխումներ»-ը արտացոլված են «Մարտի 1-ի գործ»-ի ձևական քննությամբ։

Իշխանությունն այսօր կոլապս է ապրում՝ չկռահելով անգամ դա: Կոլապս, ի թիվս այլնի, նաև դատաիրավական համակարգում, որը դարձել է իշխանության ձեռքբերումների մշուշոտ արտացոլանքը հայելու մեջ»։