Կենդանաբանական այգու ամենատարեց կենդանիներից մեկը Բառմալեյ անունով շետլանդական պոնին է

Կենդանաբանական այգու ամենատարեց կենդանիներից մեկը Բառմալեյ անունով շետլանդական պոնին է։ Ծնվել է Երևանի կենդանաբանական այգում 1982 մայիսի 2-ին։

Այգում առկա 13 գլուխ պոնիները նրա սերունդներն են։ Բավականին մարդամոտ և խելացի կենդանի է։ Այգու հին աշխատակիցները պատում էին, որ 90-ական դժվար տարիներին կերերով լծված սայլը նրա օգնությամբ է բաժանվել այգու կենդանիներին։

Բառմալեյի վերջին ձագը՝ Ավետիսը, շուտով կլինի 1 տարեկան։ Նրանք կերակրվում են բուսական ձագման կերերով՝ օրը 2 անգամ։ Սննդակարգի մեջ մտնում են լեռնային խոտ, ծղոտ և համակցված կեր։

Այս մասին հայտնում է Երևանի կենդանաբանական այգու Ֆեյսբուքի պաշտոնական էջը։