Երևանից դեպի Եղեգնաձոր ճանապարհահատվածի երթևեկությունը դադարեցված է տարվող ձնամաքրման աշխատանքների պատճառով

ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանից դեպի Եղեգնաձոր (Տիգրանաշեն) ճանապարհահատվածի երթևեկությունը դադարեցված է տարվող ձնամաքրման աշխատանքների պատճառով և կվերականգնվի աշխատանքների ավարտից հետո:

«Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք խուսափել տվյալ ճանապարհահատվածներով երթևեկելուց և մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- նշված է գրառման մեջ: