Միջազգային Կարմիր խաչի կոմիտեն կդադարեցնի իր առաքելությունը Ադրբեջանում սեպտեմբերից

2025 թվականի օգոստոսի 1-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է Ադրբեջանում Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի (ICRC) պատվիրակության ղեկավար Դրագանա Կոյիչին՝ նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ լրահոսի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Կարմիր խաչի՝ Ադրբեջանում 33 տարի իրականացրած գործունեությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ընթացիկ վիճակը: Առաքելությունը կդադարեցնի իր գործունեությունը սեպտեմբերի սկզբին: