Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա

Մարտի 29-ից 31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան, Արարատի մարզի Արարատ քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։