Ստեփանակերտի երկու թաղամասերում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներ են նախատեսվում

Պատերազմի հետևանքով Ստեփանակերտում հիմնովին ավերվել է մոտ 40 շինություն, որոնք կապիտալ վերակառուցման կարիք ունեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սամվել Ղուլյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության կողմից տրամադրվել է ավելի քան 200 տեղեկանք այն բնակելի շինությունների սեփականատերերին, որտեղ բացակայում են բնակվելու համար անհրաժեշտ պայմանները:

«Այս պահի դրությամբ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Ստեփանակերտի տարաբնույթ նշանակության օբյեկտներում: Մասնավորապես վերանորոգվում է պատերազմի ժամանակ հրթիռակոծված Ստեփանակերտի համար 10 դպրոցի շենքը, որպեսզի երեխաները կարողանան այստեղ մանկապարտեզ հաճախել: 

Շարունակվում են վնասված դուռ- պատուհանների և տանիքների փոխարինման աշխատանքներն ու վերանորոգման այլ աշխատանքներ՝ սոցիալական ծրագրերով»,-ասաց Ղուլյանը:

Փոխքաղաքապետի խոսքով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի անմիջական նախաձեռնությամբ ու վերահսկողությամբ իրականացվող շինաշխատանքներից ամենամեծ ու պատասխանատու նախագիծը քաղաքային հուշահամալիրի եղբայրական գերեզմանոցի նոր հատվածի կառուցումն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում