Զարուհի Փոստանջյանի ելույթը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում

Զարուհի Փոստանջյանի ելույթը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում
Զարուհի Փոստանջյանի ելույթը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում

Թուրքիա. 2007 թվականին սպանված հայտնի լրագրող Հրանտ Դինքի դեմ քրեական գործ էր հարուցված իբրև թե թուրք ազգի ինքնությունը վիրավորելու համար` Թուրքիայի  քրեական օրենսգրքի’ մինչ օրս գործող տխրահռչակ 301 հոդվածի հիման վրա:
Թուրքիայի իշխանությունը չի կատարել իր պարտականությունը լրագրող Հրանտ Դինքի կյանքի և խոսքի ազատության պաշտպանության հարցում – այս եզրակացությանն է եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Լրագրողն իրականում պատժվել է պետական կառույցների կողմից 1915 թվականի դեպքերը Ցեղասպանություն չհամարելը քննադատելու համար:

ՄԻԵԿ 10-րդ հոդվածն արգելում է ազատ արտահայտվելու սահմանափակումները` քաղաքական երկխոսությունների և հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի  շուրջ:Ադրբեջան. Էլնուլա Ֆաթուլաևան Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով դատապարտվել է ազատազրկման և մինչ օրս գտնվում  է բանտում, չնայած 2010 թվականի ապրիլի 22-ին ՄԻԵԴ-ը միաձայն որոշում է կայացրել առ այն, որ լրագրողի դատապարտման մեղադրանքները խախտում են ՄԻԵԿ 10-րդ հոդվածը:

Ֆաթուլաևան խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին և 1992 թվականի ՙԽոջալուի դեպքերի՚ վերաբերյալ արտահայտել է այլ կարծիք` դրանով իսկ հերքելով Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ շարունակ տարածվող կեղծ տեղեկատվությունը: Վրաստան. Վահագն Չախալյանը վրացական դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով, և այդ գործն արդեն գտնվում է ՄԻԵԴ-ում: Քրեական հետապնդման քողի ներքո կրկին ականատեսն ենք խոսքի ազատության դեմ ոտնձգության:

Ջավախք հայաբնակ շրջանում գործող հասարակական ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատազրկման իրական նպատակը Ջավախքի բնիկ ժողովրդի’ հայության առջև ծառացած բազում խնդիրների բարձրաձայնումը թույլ չտալն է: Հայաստան. Չնայած ՄԻԵԴ որոշման` առ այսօր Ա1+ը  եթերազրկված է, օրերս եթերազրկվեց  ԱԼՄ-ն, ապագայում կեթերազրկվի նաև ԳԱԼԱ-ն:

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Պուրգուրիդիսին զեկույցի համար և հորդորում եմ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իշխանություններին առաջնորդվել ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության երաշխիք կարգախոսով` ազատ խոսք-ազատ մարդ-ազատ երկիր: