Հայաստանում աշխատավարձերի, թոշակների վճարման խնդիր չի կարող լինել. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում աշխատավարձերի, թոշակների վճարման խնդիր չի կարող լինել:

«Ես նման խնդիր չեմ տեսնում», -հարցազրույցում ասել է Հովհաննիսյանը:

Ավելին, նա ընդգծել է, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում հարկային եկամուտները գերակատարվել են:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին եռամսյակում բյուջեի գերակատարման մասով արդեն իսկ պլանավորվում է ավելացնել տարեկան հարկային եկամուտների չափը, բնականաբար, այդ մասով կարող ենք ասել, որ նախատեսվածի հետ կապված չկատարելու ռիսկեր չունենք: Թե ինչքան կավելանա և ընթացքում քանի անգամ կվերանայվի, ժամանակը ցույց կտա», -նշել է ՊԵԿ նախագահը: