ԱՀԿ-ում հիշեցրել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը վարակվելուց լիակատար պաշտպանություն չեն տալիս

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը վարակվելուց լիակատար պաշտպանություն չեն ապահովում, ուստի պատվաստվելուց հետո անհրաժեշտ Է շարունակել պահպանել նախազգուշական միջոցները: Ապրիլի 6-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այն հաղորդումները, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը կորոնավիրուսի դրական թեստ Է հանձնել ռուսաստանյան «Սպուտինկ V» պատրաստուկով պատվաստվելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարիսը հիշեցրել Է, որ «որոշ մարդիկ, նույնիսկ լինելով պատվաստված, կարող են ախտահարված լինել»: «Նույնիսկ եթե պատվաստանյութի արդյունավետությունը շատ բարձր Է եւ կազմում Է, օրինակ՝ 90 տոկոս, ապա տակավին կա պատվաստում անցած մարդկանց 10 տոկոսն, ովքեր կարող են վարակվել»,- պարզաբանել Է նա: Նրա խոսքով՝ COVID-19-ի զարգացման հավանականությունը բարձր Է, եթե մարդը պատվաստում Է արել, արդեն լինելով ախտահարած, կամ Էլ վարակվել Է պատվաստվելուց հետո առաջին մի քանի օրվա ընթացքում:

ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչն այդ առնչությամբ բոլորին, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստում են կատարել, խորհուրդ Է տվել շարունակել պահպանել նախազգուշական միջոցները, ներառյալ ֆիզիկական հեռավորությունը: Ապրիլի լույս 3-ի գիշերը Ֆեռնանդեսը Twitter-ում գրել Է, որ հակագեների թեստ Է անցել որը դական արդյունք Է ցույց տվել:

Պետության ղեկավարը հայտարարել Է, որ իրեն լավ Է զգում, եւ իր վիճակը շատ ավելի վատ կլիներ, եթե ինքն ավելի վաղ չպատվաստվեր: «Սպուտինկ V» պատվաստանյութի մշակող՝ ՌԴ-ի առողջապահության նախարարության Գամալեյայի անվան կենտրոնը, մեկնաբանելով Ֆեռնանդեսի հարապարակումը, հայտարարել Է, որ պատվաստանյութը վարակվելու դեպքում առանց լուրջ ախտանիշերի հիվադնության ընթացք եւ արագ ապաքինում Է ապահվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: