Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարի հետ եկանք համաձայնության. Խոջոյան

Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Օթար Շամուգիայի գլխավորած լայն կազմով պատվիրակության հետ եկանք համաձայնության, որ խաղողի Մսխալի, Սապերավի և Ռքացիթելի սորտերից պատրաստված գինիները, անկախ մակնշման ձևից (բացի վրացերեն մակնշումից) կարող են անարգել անցնել Վրաստանի տարածքով և շուկայահանվել արտաքին շուկաներում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:  

«Կախեթ խաղողի սորտի մակնշման շրջանակում պայմանավորվեցինք դիտարկել երկու մոտեցում՝ կարճաժամկետ և երկարաժամկետ, որի մասին առաջիկայում կմանրամասնեմ»,- նշել է նա: