Պ․ Սևակ փողոցում ավտոտնակ է այրվել

Այսօր Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա գյուղի Պ․ Սևակ փողոցում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Պ․ Սևակ փողոցումայրվում է ավտոտնակ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14:12-ին, մարել` 15:25-ին: Այրվել են ավտոտնակի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ), ներսում` կենցաղային իրեր (մոտ 30 քմ) և մոտակայքում` եղեգնուտ (մոտ 200 քմ):