Կորոնավիրուսից բուժվող չորս մարդ է մահացել Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի պատճառով

Հնդկաստանի Նագպուր քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված անձինք, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 4 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հրդեհը բռնկվել է հիվանդանոցի առաջին հարկում: Հրդեհի ծուխը տարածվել է երկրորդ հարկում, որտեղի վերակենդանացման բաժանմունքում բուժում է  ստանում 10 հիվանդ: Հիվանդանոցի աշխատակազմին հաջողվել է փրկել միայն վեցին:

Աղբյուրները հայտնում են, որ 27 այլ հիվանդ ծանր վիճակում տեղափոխվել են այլ հիվանդանոցներ:

Հրդեհի բռնկման հստակ պատճառը հայտնի չէ, ենթադրվում է, որ այն առաջացել է կարճ միացման հետևանքով: