Ֆրանսիացի ֆերմերների ջանքերը զուր են անցել. ցուրտը ոչնչացրել է խաղողի բերքը

Ֆրանսիայի 10-13 շրջաններում անոմալ ցրտերը խոշոր վնաս են հասցրել խաղողի բերքին՝ ոչնչացնելով բերքի նշանակալի մասը: Այդ մասին հաղորդում է «Մեդուզան»:

Ապրիլի սկզբին Ֆրանսիայի մի քանի նահանգներում ջերմաստիճանը նշանակալի նվազել է մինչև -8, և շատ ֆերմերներ փորձել էին գիշերային ժամերին մեղմել ցուրտը՝ կրակ վառելով խաղողի այգիներում:

Ցրտահարության հետևանքով խաղողի ցածր բերքահավաք է սպասվում որպիսին չի եղել վերջին 40 տարիների ընթացքում: Բացի խաղողից, վնաս է կրել նաև խնձորի, ծիրանի բերքը:

Ֆրանսիայի իշխանությունները գյուղատնտեսության ոլորտում հայտարարել են արտակարգ դրություն և գործի են դրել մեխանիզմներ՝ ֆերմերներին փոխհատուցում տալու համար: