ԵՄ-ն Կովիդ-19-ի դեմ պայքարում անհատական պաշտպանիչ միջոցներ, ՊՇՌ թեստեր է նվիրաբերել Հայաստանին

«Նոր կորոնավիրուսի կանխարգելման և, հատկապես, ներհիվանդանոցային վարակի տարածումը կանխելու գործում մեծ նշանակություն ունի անհատական պաշտպանիչ միջոցների կիրառումը: Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության շնորհիվ այդ պաշտպանիչ միջոցները մեզ միշտ տրամադրվել են ժամանակին, որն էլ օգնել է զգալիորեն խուսափել բուժանձնակազմի շրջանում այս վարակի տարածումից», – նշում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Արշակ Ղազարյանը:

Անհատական պաշտպանիչ միջոցները, ինչպես նաև ՊՇՌ թեստեր, անհրաժեշտ բժշկական սարքավորումներ տրամադրվել են Հայաստանին «Համերաշխություն հանուն առողջապահության նախաձեռնության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանայիան գրասենյակի կողմից։

Ծրագրի նպատակն է հակազդել ՔՈՎԻԴ-19 համավարակին և խթանել Արևելյան գործընկերության երկների առողջապահական համակարգի դիմակայմանը: Ծրագրի շրջանակներում իրականցվել են նաև վերապատրաստումներ առողջության առաջնային պահպանման օղակի ավելի քան 1800 բուժաշխատողի համար։

Հանրապետության բժշկական հաստատություններին տրամադրվել են համավարակի տարածումը կանխելու մասին տեղեկատվական նյութեր:

«Նոր կորոնավիրուսի կանխարգելման և, հատկապես, ներհիվանդանոցային վարակի տարածումը կանխելու գործում մեծ նշանակություն ունի…

Posted by European Union in Armenia on Monday, April 12, 2021