Օդի ջերմաստիճանը կսկսի 4-6 աստիճանով բարձրանալ

եղանակ

Ապրիլի 16-ին, 17-ի ցերեկը առանձին շրջաններում, 13-14-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 5-10 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում ապրիլի 13-ին կեսօրից հետո, 14-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: