Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 2037,2 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«2020 թ. նոյեմբերի 23-ից մինչ օրս ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել է 2037,2 հա տարածք, 622 կմ ճանապարհ, 1 716 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 591 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: