ԱԺ արտահերթ նիստը կգումարվի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության վերաբերյալ» հայտարարության նախագիծ ընդունելու օրակարգով. Factor.am

Այսօր՝ ԱԺ լիագումար նիստի ավարտից անմիջապես հետո խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի։ Արտահերթ նիստի օրակարգում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության վերաբերյալ» հայտարարության նախագիծ ընդունելու համար։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ ԱԺ-ի կայքից։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նշենք նաև, որ «Հայաստան» խմբակցությունն էլ  հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՔՊ նախաձեռնած՝ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների վերաբերյալ արտահերթ նիստին չեն մասնակցելու։  Ընդդիմադիր խմբակցությունն տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «ՔՊ-ի նախաձեռնած նախագիծը ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին»։  Ըստ «Հայաստան» խմբակցության՝ այդ նախագիծը   չի համապատասխանում իրավական, քաղաքական և Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին: