Հայկական գյուղի «անսպասելի» հյուրը. Մերոն Դելդեբոն

Հայկական գյուղի «անսպասելի» հյուրը. Մերոն Դելդեբոն
Հայկական գյուղի «անսպասելի» հյուրը. Մերոն Դելդեբոն

27-ամյա Մերոն Դելդեբոն ծնվել է Եթովպիայում, մեծացել Ֆլորիդայում ու արդեն երկու տարի է բնակվում է Հայաստանում: Սկզբում կամավորական աշխատանքով ուզում էր գնալ Չինաստան, բայց չստացվեց, փոխարենն առաջարկեցին Հայաստան, ու Մերոնը միանգամից համաձայնեց:

Եթովպիացու համար սկզբում դժվար էր ընկալել հայկական միջավայրի առանձնահատկությունները: Հարեւանների ու առհասարակ միջավայրի հետաքրքրասիրությունը աղջկան ստիպեց մտածել, որ ամեն դեպքում ինքը տարբերվում է: Սեւամորթ Մերոնը նորություն էր 2000 բնակիչ ունեցող Լանջաղբյուր գյուղի համար:

Բարդությունները սկզբում շատ էին եւ որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի նա ընտելանա միջավայրին եւ ստիպված պատասխանի բոլոր գյուղացիների հարցերին, որոնք երբեմն նրա համար տարօրինակ էին, իսկ անվերջ հետեւող հայացքները որոշեց չնկատել: Հարեւանների անպատեհ ու անժամանակ ներկայությունն իրենց տանը սկզբում 27-ամյա աղջկա համար անհասկանալի էր, հետո դարձավ սովորական:

2 տարի ապրելով Հայաստանում `Մերոնը գրեթե ամբողջությամբ յուրացրել է հայկական ավանդույթներն ու սովորույթները: Գիտի հարսանիք, կնունք, ծնունդ ու թաղում գնալու բոլոր կանոնները: Հարեւանի տուն գնալիս չի մոռանում իր հետ քաղցրավենիք վերցնել, սուրճն էլ առանց նրանց չի խմում: Գեղարքունիքի մարզում հիմա էլ ոչ ոք չի զարմանում սեւամորթ աղջկա ներկայության վրա, բայց արդեն գյուղին հրաժեշտ տալու ժամանակն է: Այդ մասին նա նախընտրում է չխոսել, չհուզվել:

Հեղինակ՝ Անի Հակոբյան

Բնօրինակը՝ «Չայ Խանա»

http://www.youtube.com/watch?v=bka-0zTWK4A