Վրաերթի ենթարկված 45-ամյա տղամարդը մահացել է

Ապրիլի 13-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 348-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Տափերական գյուղի հատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա Գուրգեն Դաջունցին, որը մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն։